Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հակամարտության սրումը, Բաքուն և Երևանը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն

Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հակամարտության սրումը, Բաքուն և Երևանը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն
10.04.2016 | 00:22

Ռուսաստանը սկսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ հրապարակելով իր տեսակետը. նստել բանակցային սեղանի շուրջ ու դադարեցնել կրակը՝ ով էլ որ եղած լինի հրահրողը՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ «Հասկանում եք, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, ինձ թվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես պետություն, ազդեցիկ պետություն, որը գործընկերային ու դաշնակցային հարաբերություններ ունի և Հայաստանի, և Ադրբեջանի հետ, պետք է անի հնարավորը, որ հակամարտությունը չձգձգվի ու չմտնի մշտական փուլ։ Այդ պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ցուցադրելով մեր դիրքորոշումը»,-ասել է Մեդվեդևը «Вести в субботу» հաղորդմանը հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է. «Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հակամարտության սրումը, ինչ էլ պատահի, ով էլ սկսի, այժմ կարևորը հանդարտվելն ու կրակը դադարեցնելը, հրադադար հայտարարելն ու բանակցային սեղանի շուրջ նստելն է»։
Վարչապետը նշել է, որ հեռախոսազրույցներին այլ շփումներ են հետևել. Մոսկվա են ժամանել գլխավոր շտաբերի պետերը՝ հրադադարի կոնկրետ ռազմական ասպեկտները քննարկելու, նաև՝ դիվանագիտական շփումներ են եղել։
«Քանի որ ես հատուկ այց պետք է կատարեի Հայաստան, նպատակահարմար էր, որ ես այցելեի և Հայաստան, և Ադրբեջան ու երկու երկրների ղեկավարների հետ տեղում քննարկեի այն իրադրությունը, որն ստեղծվել է»,-հավելել է Մեդվեդևը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, թե Ղարաբաղում խաղաղության հաստատումը կապահովի ողջ տարածաշրջանի զարգացումը։

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ